Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը
Սպորտ
47-ամյա Դիեգո Ֆորլանը գլխավորել է Ուրուգվայի ազգային հավաքականը: Նա համատեղելու է մեծահասակների ու երիտասարդների ընտրանիների գլխավոր մարզչի պաշտոնը:
Ֆորլանը փոխարինել է Մարսելո Բիելսային, որը թիմի ղեկը ստանձնել էր Կատարում կայացած ԱԱ-ի անհաջող ելույթից հետո: Նրա ղեկավարությամբ թիմը կայունություն գտավ եւ 2024 թվականի Ամերիկայի Գավաթում 3-րդ տեղը զբաղեցրեց, ինչը 2011 թվականից ի վեր թիմի լավագույն արդյունքն է: Ուրուգվայցիները մասնակցեցին այս տարվա Մունդիալին ու չկարողացան հաղթահարել խմբային փուլը:
«Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել: Նա օրինակ է, կուռք անմոռանալի սերնդի խորհրդանիշ և 2010-ի ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստ: Նա վերադառնում է կիսվելու իր փորձով, առաջնորդի որակներով և ֆուտբոլի մասին ունեցած խորը գիտելիքներով», – նշված է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան