Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը
Սպորտ
Բրազիլիայի առաջնության «Կորիտիբա» - «Շապեկոենսե» հանդիպման ժամանակ «Կորիտիբայի» պաշտպան Ժասի Մարանյանը զավեշտալի միջադեպի և վնասվածքի զոհ է դարձել։ Գրավելով մրցակցի դարպասը՝ ֆուտբոլիստը ցատկել է գովազդային վահանակի վրայով և ընկել տրիբունաների տակ տանող թունելը։
Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջում: Ընկնելն անհետևանք չի մնացել. վնասվածքի պատճառով երկրորդ խաղակեսի սկզբում Մարանյանը փոխարինվել է։ Ավելին, պարզվել է, որ նրա խփած գնդակը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվել է։
Այնուամենայնիվ, «Կորիտիբան» կարողացել է հաղթանակ կորզել. երկրորդ խաղակեսի ավարտին խփած վճռորոշ գոլի շնորհիվ թիմը հաղթել է 2:1 հաշվով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան