Ռոնալդուն ու Ջորջինան ցուցադրել են իրենց ամուսնական մատանիները
Սպորտ
Պորտուգալիայի ազգային հավաքականի և սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու մոդել Ջորջինա Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց ամուսնական մատանիների լուսանկարները։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ զույգի հարսանեկան արարողությունը նախատեսված է եղել օգոստոսի 8-9-ին։ Ըստ հրապարակումների՝ նրանք պետք է պսակադրվեին Ֆունշալի տաճարում, իսկ տոնակատարությունը շարունակվեր քաղաքի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։ Նշվում էր նաև, որ հյուրանոցի այցելուներին նախապես տեղեկացրել էին շենքի երկու հարկերի և մի քանի բարային գոտիների ժամանակավոր փակման մասին։
Հիշեցնենք, որ Ֆունշալը Կրիշտիանու Ռոնալդուի հայրենի քաղաքն ու ծննդավայրն է։ Պորտուգալացի ֆուտբոլիստը Ջորջինա Ռոդրիգեսին ամուսնության առաջարկություն էր արել 2025 թվականին։ Զույգի հարաբերությունները սկսվել են 2016 թվականին և մինչ օրս շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է