Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անց
Սպորտ
Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Պրիչարդ Կոլոնը մահացել է 33 տարեկանում՝ 2015 թվականին մենամարտի ժամանակ ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անց։ Նրա մահվան մասին հայտնել է հայրը՝ Ռիչարդ Կոլոնը։
Կոլոնը ծանր վնասվածք էր ստացել Տերել Ուիլյամսի դեմ մենամարտում։ Մենամարտի ընթացքում նա մի քանի անգամ բողոքել էր գլխի հետնամասին հասցված հարվածներից։ Մենամարտից հետո բռնցքամարտիկը փլուզվել էր հանդերձարանում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին ուղեղի արյունազեղում, իսկ վիրահատությունից հետո նա 221 օր կոմայի մեջ էր մնացել։
Այդուհետ Կոլոնը չէր կարողացել քայլել կամ խոսել և շուրջօրյա խնամքի կարիք էր ունեցել։ Մինչև վնասվածքը նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 16 մենամարտ՝ տանելով 13 հաղթանակ նոկաուտով։
Կոլոնի ծնողները մենամարտի հետ կապված ավելի քան 50 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջով հայց էին ներկայացրել ռինգի բժշկի և մենամարտի կազմակերպիչների դեմ։ Հայցը դեռևս չի լուծվել։
Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) Կոլոնին անվանել է «իսկական մարտիկ», իսկ 2021 թվականին նա WBC-ի կողմից ստացել էր պատվավոր աշխարհի չեմպիոնի կոչում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել