Եվրոպայի Մ20 առաջնության վերջին տուրից առաջ երեք հայ շախմատիստ՝ առաջատարների խմբում
Սպորտ
Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը մոտենում է ավարտին։ Մրցաշարում մնացել է մեկ՝ վճռորոշ խաղափուլ։
Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։
Աղջիկների առաջնությունում Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ տեղերը։
Վերջին խաղափուլը վճռորոշ կլինի հայ շախմատիստների համար՝ մեդալների և բարձր հորիզոնականների պայքարում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել