18-ամյա մարզիկ է մահացել գլխուղեղի արյունազեղումից
Սպորտ
Ավստրալացի 18-ամյա գոլֆիստուհի Ջեսիկա Բենգը մահացել է գլխուղեղի արյունազեղումից։ այս մասին հայտնում է BBC-ն։
Օգոստոսի մեկին մարզուհին պատրաստվել է Թաիլանդում անցկացվելիք մցրաշարին, երբ ինքնազգացողությունը վատացել է հանկարծակի կերպով։
Նրան անհապաղ հոսպիտալացրել են եւ վիրահատել Բանգկոկում։ Երկու շաբաթ անցկացնելով վերակենդանացման բաժանմունքում՝ օգոստոսի 14-ին մահացել է։
Բենգը նոր-նոր էր մուտք գործել պրոֆեսիոնալ սպորտ։ Այս տարվա սկզբին տոնել էր իր առաջին հաղթանակները պրոֆեսիոնալ գոլֆում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել