Նիհարեցնող դեղերը՝ նոր «դոպինգ». կարո՞ղ են դրանք մարզիկներին ավելի ուժեղ դարձնել
Սպորտ
GLP-1 խմբի նիհարեցնող դեղամիջոցները կարող են նվազեցնել քաշը և բարելավել առողջության որոշ ցուցանիշներ, սակայն դեռևս հստակ ապացույցներ չկան, որ դրանք բարձրացնում են մարզական արդյունքները։ Գիտնականների շրջանում, այնուամենայնիվ, աճում է քննարկումը՝ արդյոք նման դեղերը որոշ մարզաձևերում կարող են դիտարկվել որպես առավելություն ապահովող միջոց։
Հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսը պատմեց, որ ծննդաբերությունից հետո քաշը նվազեցնելու նպատակով օգտագործել է GLP-1 խմբի դեղամիջոց՝ տիրզեպատիդ․ փոխանցում է BBC-ն։
Այս պահին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) GLP-1 դեղամիջոցները չի արգելել, սակայն դրանք ներառված են մոնիթորինգի ծրագրում։ Մասնագետների խոսքով՝ հատկապես բռնցքամարտի և ըմբշամարտի նման քաշային կարգերով մարզաձևերում դրանց կիրառումը կարող է մրցակցային առավելություն ստեղծելու հարց առաջացնել։
Միաժամանակ, դեղամիջոցների օգտագործումը կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ։ Դրանք նվազեցնում են ախորժակը, ինչի հետևանքով մարզիկը կարող է բավարար քանակությամբ կալորիաներ չստանալ ինտենսիվ մարզումների համար։ Քաշի արագ նվազեցման դեպքում հնարավոր է նաև մկանային զանգվածի կորուստ, ինչը կարող է բացասաբար ազդել ուժի, դիմացկունության և վերականգնման վրա։
Մասնագետները նշում են, որ GLP-1 դեղամիջոցների ազդեցությունը բարձրակարգ մարզիկների կատարողականի վրա դեռ բավարար ուսումնասիրված չէ։ Այդ պատճառով ներկայումս հնարավոր չէ միանշանակ ասել՝ դրանք մարզական առավելություն տալիս են, թե ոչ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել