Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն
Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն:
Եզրափակիչում հայ ըմբիշը 1:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմատովին: Եզրափակիչի ճանապարհին Տերտերյանը հաղթել էր եգիպտոսցի (9:0), ամերիկացի (6:0), հունգարացի (5:0) և վրացի (6:0) ըմբիշների:
Քիչ անց Մ-20 աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի նաև Յուրիկ Պետրոսյանը (87 կգ), որը եզրափակիչում կմրցի ճապոնացի Տաիզո Յոշիդայի հետ:
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) 3-ական հաղթանակ տանելուց հետո պարտվեցին կիսաեզրափակիչում և բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն օգոստոսի 18-ին:
Մեկնարկային գոտեմարտում պարտված Գոռ Խաչատրյանը (72 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:
Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների Մարատ Աճեմյանը (60 կգ) և Վահե Հովհաննիսյանը (82 կգ) պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 18-ին:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել