«Չէի էլ պատկերացնում, որ մարդ եմ սպանել». նախկին ֆուտբոլիստը պատմել է բանտում անցկացրած տարիների մասին
Սպորտ
Մոսկվայի «Տորպեդոյի» նախկին պաշտպան Միխայիլ Ռեկուդանովը, որը հինգ տարի անցկացրել է բանտում մարդու սպանության համար, պատմել է 2013 թվականին տեղի ունեցած ճակատագրական զանգվածային ծեծկռտուքի մասին։ Նրա խոսքով՝ դեպքից հետո նույնիսկ չէր գիտակցում, որ մարդ է սպանել և կատարվածի մասին իմացել է ավելի ուշ։
2013 թվականի մայիսին Մոսկվայի հարավում երկու խմբերի միջև ծեծկռտուքի ժամանակ զոհվել էր Ղրղզստանի քաղաքացի։ Քննության տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ռեկուդանովը տուժածին դանակով վեց հարված էր հասցրել։ Ֆուտբոլիստը դատարանում ընդունել էր մեղքը, սակայն պնդել, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով։ Նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման և 2018-ին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։
Ռեկուդանովը պատմել է նաև բանտային կյանքի մասին՝ նշելով, որ այնտեղ հանդիպել է թմրանյութերի, կողոպուտների և սպանությունների համար դատապարտված մարդկանց։ Նա քննադատել է ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինի այն խոսքերը, թե «յուրաքանչյուր նորմալ տղամարդ պետք է բանտ նստի»՝ հայտարարելով, որ բանտը ռոմանտիկացնելու ոչինչ չկա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել