Բուշի ճակատագիրը բաժին ընկավ նաև Ահմադինեժադին (տեսանյութ)
Իրան
Կահիրեում անհայտ մի անձ, հրելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահներին, փորձել է իր կոշիկը շպրտել նախագահի վրա վերջինիս՝ Ալ Հուսեինի մզկիթից դուրս գալու ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Դիպվածը տեղի է ունեցել Ալ Հուսեինի մզկիթի մոտ, որտեղ Իրանի նախագահը ժամանել էր Եգիպտոս իր այցի շրջանակներում: Տեսաերիզում երևում է, թե ինչպես անհայտ մի անձնավորություն հրում է թիկնապահներին՝ կոշիկը շպրտելու համար, որը մահմեդական երկրներում ծայրաստիճան վիրավորանք է համարվում:
Թիկնապահներն արագությամբ չեզոքացրել են կարգը խախտողին, որից հետո Իրանի նախագահը հանգստությամբ նստել է ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը ժամանել էր Եգիպտոս իսլամական համագործակցության կազմակերպության կառավարության և երկրի ղեկավարների հանդիպման շրջանակներում: Իրանի նախագահի այցը Եգիպտոս վերջին 33 տարվա ընթացքում առաջին անգամ էր 2 երկրների միջև հարաբերությունների խզումից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ