Հայ ձյուդոիստը փայլեց աշխարհի առաջնությունում․ Նարեկ Դավթյանը՝ արծաթե մեդալակիր
Սպորտ
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում։
55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ հաղթելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, ֆրանսիացի Ժյուլ Բակիին։ Կիսաեզրափակչում հայ մարզիկը առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
Եզրափակչում Դավթյանը պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիր։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր տատամի դուրս կգա նաև 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը։ Հավաքականը մրցաշարին մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն