Ինֆանտինոն առաջարկել է պատանեկան ԱԱ-ն սկսել Իսրայել–Պաղեստին խաղով
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մասնավոր ներդրողների հետ քննարկել է մինչև 15 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարը, որին նախատեսվում էր ներգրավել կազմակերպության անդամ բոլոր 211 ֆեդերացիաների հավաքականներին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ինֆանտինոյի ծրագրով՝ մրցաշարի բացման հանդիպումը պետք է անցկացնեին Իսրայելի և Պաղեստինի պատանեկան հավաքականները։
Նախագծի իրականացումը հետաձգվել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։ Առայժմ հայտնի չէ՝ ՖԻՖԱ-ի նախագահը հետագայում կվերադառնա՞ այս գաղափարին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար