Մեսսին պատժվել է ոչ հարիր պահվածքի համար
Սպորտ
Օգոստոսի 19-ին կայացած «Ինտեր Մայամի»–«Ֆիլադելֆիա» հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով, իսկ խաղի ընթացքում տեղի են ունեցել մի շարք վիճահարույց դրվագներ։
Հանդիպումից հետո տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է «Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսսին վիճաբանում «Ֆիլադելֆիայի» կիսապաշտպան Քուին Սալիվանի հետ և ձեռքով հարվածում նրա գլխին։
Խաղի մյուս միջադեպերի առնչությամբ անկախ հանձնաժողովը որոշել է չեղարկել Քավան Սալիվանի կարմիր քարտը։ Միաժամանակ Մեսսին և նրա թիմակից Ֆրեյը ենթարկվել են դրամական տույժի։
Մեսսիի և Ֆրեյի նկատմամբ սահմանված տուգանքի չափը չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն