Հայ շախմատիստները պայքարում են առաջատարների խմբում միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվող «Rubinstein Chess Festival 2026» մրցաշարում յոթ տուրից հետո զբաղեցնում է երրորդ տեղը։
Մարտիրոսյանը վաստակել է 4 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով նա երրորդն է՝ կես միավոր զիջելով առաջատար լեհ գրոսմայստեր Յան Մալեկին։
Հայ շախմատիստ Սերգեյ Սկլոկին-Բաղիյանն էլ հաջող է հանդես գալիս ԱՄԷ-ում անցկացվող «Abu Dhabi International Chess Festival»-ում։ Վեց տուրից հետո նա ունի 4.5 միավոր և կիսում է 4-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։
Աբու Դաբիի մրցաշարում Սկլոկին-Բաղիյանը կես միավորով է զիջում առաջատար եռյակին՝ ռուսաստանցի գրոսմայստերներ Դանիիլ Դուբովին, Ալեքսանդր Ուսովին և Ալեքսանդր Ռախմանովին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն