Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը Զոլանի Տետեն սպանվել է իր տան մոտ
Սպորտ
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Զոլանի «Last Born» Տետեն գնդակահարվել է Հարավային Աֆրիկայի Արևելյան Քեյփ նահանգում՝ իր տան մոտ։ 38-ամյա մարզիկը մահացել է, հայտնում է Reuters-ը։
Ոստիկանության տվյալներով՝ Տետեն վերադառնում էր Մդանցանեում գտնվող իր տուն, երբ դիմակավորված երկու զինված անձ դուրս են եկել մեքենայից և կրակ բացել։ Նրա հետ գտնվող 27-ամյա կինը ևս մի քանի հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Հարձակման շարժառիթը դեռևս հայտնի չէ, հետաքննություն է սկսվել։
Տետեն 2014 թվականին դարձել էր IBF վարկածով աշխարհի չեմպիոն, իսկ ավելի ուշ նվաճել նաև WBO-ի չեմպիոնական գոտին։ Նա հատկապես հայտնի է 2017 թվականին Սիբոնիսո Գոնյայի նկատմամբ ընդամենը 11 վայրկյանում տարած նոկաուտով, որը համարվում է աշխարհի չեմպիոնական մենամարտերի պատմության ամենաարագ ավարտը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն