Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում
Սպորտ
Հայաստանի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը 2026-27 մրցաշրջանում հանդես կգա հունական ԳԱՍ Անդրոգեաս ակումբում։
Այս մասին հայտնել է բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան։
«Նախորդ մրցաշրջանում ևս Մանուչարյանը հանդես է եկել Հունաստանում՝ «Օլիմպիակոս Վոլու» ակումբի կազմում՝ մեկ խաղում միջինը գրանցելով 19.4 միավոր, 12.9 ռեբաունդ, 2.5 ասիստ և 2.1 խլում։
Իր կարիերայի ընթացքում Ինգան հանդես է եկել նաև Հայաստանի, Լատվիայի և Ղազախստանի ակումբներում։ Ղազախստանում նա երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն և ճանաչվել եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն