Ձերբակալել են ընդդիմադիր գործչի երկու աղջիկներին
Իրան
Իրանական իշխանությունները երկուշաբթի օրը ձերբակալել են խոշոր ընդդիմադիր գործիչ Միրհուսեին Մուսավիի երկու աղջիկներին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ընդդիմադիր գործչի վեբկայքին:
Մուսավին 2009 թվականի նախագահական ընտրությունների նշանավոր ընդդիմադիր գործիչներից և այդ ընտրություններից հետո առաջացած բողոքի ցույցերի ղեկավարներից մեկն էր: Ընտրություններից հետո նա իր կնոջ` Զահրա Ռահնավարդի հետ տնային կալանքի տակ էր: Այս ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսին սպասվող նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, որի նպատակը ընդդիմադիր գործիչներին լռեցնելն է:
Անվտանգության ուժերը այցելել են Մուսավիի աղջիկների` Նարգեսի և Զահրայի տուն և տարել նրանց անհայտ ուղղությամբ: Այս մասին նշում է Մուսավիին մոտ կանգնած Kaleme ընդդիմադիր կայքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ