Իրանը մասնակցել է ԿԺԴՀ-ի իրականացրած միջուկային փորձարկությանը. ԶԼՄ-ներ
Իրան
Արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ Իրանը, հնարավոր է, մասնակցել է Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկումներին, որի համար իրանական իշխանությունները միլիոնավոր դոլարներ են վճարել ԿԺԴՀ-ին:
Իրանցի մասնագետների ներկայության մասին հայտնում է նաև Риа Новости գործակալությունը՝ հղում կատարելով ճապոնական Կիոդոյին, որը վկայակոչում է ոմն դիվանագիտական աղբյուր:
Այդ՝ «Վաշինգտոնում գտնվող ոմն դիվանագիտական աղբյուրը» պնդում է, թե Իրանը դեռևս անցյալ տարվա նոյեմբերին դիմել էր ԿԺԴՀ-ին՝ խնդրանքով՝ թույլատրել իր մասնագետներին ներկա գտնվել ստորգետնյա միջուկային փորձարկումների ժամանակ: Իսկ դրա դիմաց, ինչպես վստահեցնում է նույն այդ աղբյուրը, Իրանը Փհենյանին վճարել է մի քանի տասնյակ միլիոն դոլար:
Եթե Հյուսիսային Կորեայի կողմից իրականացրած միջուկային փորձարկություններում իրանցի մասնագետների մասնակցությանը հաստատվի պաշտոնական մակարդակով, ապա կհաստատվեն Արևմուտքի կասկածներն առ այն, որ Թեհրանը միջուկային զենք է պատրաստում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ