Իսրայելն անհանգստացած է ԱՄՆ-ի պետքարտուղարի փեսայի իրանական ծագմամբ
Իրան
Իրանական լրատվամիջոցները լուրեր են տարածում այն մասին, որ Իսրայելն անհանգստանալու համար նոր առիթ ունի, այն է՝ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիի փեսայի ազգային պատկանելիությունը:
Իրանական Mehr գործակալությունը պնդում է, որ Իսրայելը զգուշավորությամբ է մոտենում Քերիի նշանակմանը ոչ այն պատճառով, որ նա Իսրայելին Սիրիայի և Իրանի հետ բանակցելու կոչ է անում: Նրա զգուշավորության իրական պատճառը Քերիի փեսան է՝ ազգությամբ իրանցի Բեհրուզ Նահեդը, ով որպես բժիշկ աշխատում է Հարվարդի համալսարանի նյարդաբանության ամբիոնում:
ԱՄՆ-ում բնակվում է 500 հազարից 2 մլն իրանցի, ովքեր տեղափոխվել էին ԱՄՆ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ