Իրանում արգելել են Բուդդայի արձանները
Իրան
Իրանում Բուդդայի արձաններն արգելված են համարել և արդեն սկսել դրանց կոնֆիսկացման գործընթացը մայրաքաղաք Թեհրանի խանութներից ու մասնավոր սեփականատերերից:
Տեղական իշխանությունների խոսքերով՝ դա արվում է երկրում բուդդիզմի քարոզման դեմ պայքարելու նպատակով: Իրանի մշակութային ժառանգության պահպանման պատասխանատու Սաիդ Ջաբերի Անսարին բուդդիստական արձանների մեծաքանակ առկայությունը անվանել է մշակութային ներխուժում:
Իրանի իշխանությունները երկար ժամանակ պայքարում են երկրում օտար մշակութային սիմվոլների դեմ: Օրինակ՝ Իրանում արգելված են Բարբի տիկնիկները. գրում է Podrobnosti-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ