Ահմադինեժադը սպառնում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունները
Իրան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպառնացել է չեղյալ հայտարարել Իրանում սպասվելիք նախագահական ընտրությունները, եթե դրանցում խոչընդոտվի նրա հովանավոր Էսֆանդար Ռահիմ Մաշեիի մասնակցությունը. երեքշաբթի օրը գրում է The Times-ը: Պարբերականը նման եզրակացության է հանգել նախագահի պաշտոնական կայքում արված հայտարարության հիման վրա:
«Եթե ընտրական գործընթացը չվերակառուցվի, իսկ թեկնածուներն առանց որևէ ակնհայտ պատճառի որակազրկման ենթարկվեն, ապա ես կդիտարկեմ այդ ընտրությունները որպես ապօրինի և չեղյալ»,-ասված է հյաղորդագրության մեջ:
Իրանում նախագահական ընտրությունները նշանակվել են 2013-ի հունիսին: Թեկնածուները պետք է ստանան 12 անդամից բաղկացած Իսլամական հեղափոխության հսկիչ խորհրդի համաձայնությունը: Այս մարմինը բաղկացած է 12 անդամից, որից 6 հոգու նշանակում է հոգևոր առաջնորդը, 6 հոգու՝ խորհրդարանը:
Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի միջև եղած կոնֆլիկտի ֆոնի վրա լրատվամիջոցները չեն բացառում, որ խորհուդը չի թույլատրի Ահմադինեժադի աշխատակազմի ղեկավար Մաշեիի թեկնածության առաջադրումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ