Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Դժվարանում էր հասկանալ, թե այդ ինչպե՞ս էր նպաստել պոռնկությանը

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Անահիտ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարություն Մովսեսյանի նախագահությամբ 44-ամյա Անահիտ Սարգսյանին մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա, 2010 թվականից մինչև 2012 թվականի օգոստոսի 25-ը որպես ադմինիստրատոր աշխատելով Գյումրիի «Լիբերտա» հյուրանոցային համալիրում, մի քանի մարմնավաճառների պարբերաբար հյուրանոց է հրավիրել և սենյակներ տրամադրել, որ նրանք հյուրերի և իրենց հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենան:

Նպաստելով այդ մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն և յուրաքանչյուր հաճախորդի համար հազարական դրամ միջնորդավճար ստանալով՝ Անահիտ Սարգսյանը հանցավոր արարքով ապահովել էր նաև իր գույքային օգուտը:

«Ղազարյանների Լիբերտա» ՍՊԸ-ին պատկանող «Լիբերտայի» ազատամիտ ադմինիստրատորին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով նրան դատապարտել է 3 տարի ազատազրկման՝ զրկելով սպասարկման և ծառայություններ մատուցելու ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Ավանդապաշտ Գյումրիի դատարանը այսպես է պատժել պոռնկությանը նպաստած, թեկուզև իրեն մեղավոր ճանաչած, անկեղծ զղջում արտահայտած, մի քանի հիվանդություններ ունեցող ադմինիստրատորին, մինչդեռ, օրինակ, մեկ այլ մարզի դատարանը, համանման գործով, նույն արարքի համար մեղավոր ճանաչելով նույնպիսի մի ադմինիստրատոր կնոջ, ով իրեն մեղավոր չէր ճանաչում և չէր զղջում, պայմանական դատապարտություն էր կիրառել և հետագայում «ղեկավար պաշտոն» զբաղեցնելու իրավունքից էլ չէր զրկել:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Անահիտ Սարգսյանը՝ խնդրելով պայմանական դատապարտություն կիրառել իր նկատմամբ:

Այսօր վերաքննիչ դատարանում իր բողոքի հիմնավորմամբ հանդես եկավ ինքը՝ նախկին ադմինիստրատոր, ներկայումս գործազուրկ ամբաստանյալ Անահիտ Սարգսյանը:

Այս կնոջը 2 տարով զրկել կոնկրետ ոլորտներում «ղեկավար պաշտոն» զբաղեցնելու իրավունքից՝ ավելորդ ճոխություն է: Անահիտ Սարգսյանը միամիտ, որևէ ղեկավար հաստիքի նկատմամբ հավակնություն չունեցող, հավաքարարի աշխատանքն էլ իր համար բավարար համարող կին է:

«Ես ո՞վ եմ, որ առանց հյուրանոցի տիրոջ թույլտվության մարմնավաճառի կանչեի: Ինձ ասում էին՝ զանգի, ես էլ զանգում էի: Ես աշխատավարձ էլ չէի ստանում, թեյավճարով էի աշխատում: Բայց, այո, ես շատ եմ զղջում, վատ բան եմ արել ու ինձ մեղավոր եմ ճանաչում: Ես արդեն մոտ տասն օր հյուրանոցում չէի աշխատում, հավաքարարի գործ էի գտել մի ուրիշ ռեստորանում, բայց եկան իմ հետևից: Էդ աշխատանքն էլ կորցրի: Աջ ձեռքս, ընդհանրապես աջ կողմս չի աշխատում: Աշխատելու կարողությունս պակասել է: Կարող եմ ձեռքս ցույց տալ: Որ ձեռքով եմ զանգել մարմնավաճառների՞ն: Ձախ ձեռքով: Ամուսինս մահացել է 88 թվի դեկտեմբերի 7-ին, երկրաշարժից: Մի երեխաս ամուսնացած է, վարձով է ապրում, մյուսն էլ հիվանդ է՝ շատ վատ տեսողություն ունի, նա անկարող է աշխատել: Ես եմ պահում: Դե, հիմա զբաղվում եմ նրա թոշակի հարցերով: Իմ առողջությունն էլ շատ վատ է, ես թղթեր եմ բերել: Գործի մեջ են: 1995 թվի՞ են: Նո՞րը բերեմ: Չեմ կարող, պարոն դատավոր, բժշկի գնալը փող արժե, ես ո՞նց գնամ թուղթ բերեմ: Ինձ չեն տա, մի քանի ամիս առաջ ստուգվել եմ, թղթերը մեր տանն են... Իմ խնդրանքն է, որ ինձ պայմանական տաք, չբռնեք, ես հիվանդ եմ, իմ երեխան հիվանդ է...»:

Անահիտ Սարգսյանը համառորեն չէր հասկանում, թե ինչպե՞ս գնա ու բժիշկներին ասի՝ ես հիվանդ եմ, ինձ հետազոտեք ու համապատասխան եզրակացություն տվեք: Նրա ունեցած հին բժշկական թղթերը վկայում էին, որ այս կինը լուրջ հիվանդություններ ուներ, սակայն այսօր ինչպիսին է նրա առողջական վիճակը՝ դատարանը պիտի հստակ, օրինական տեղեկանք ունենար, որ հիմնավորեր իր եզրակացությունը և ամբաստանյալի բողոքը բավարարեր կամ մերժեր:

Այս կինը օրենք չգիտեր, իր իրավունքները չգիտեր: Նա միայնակ էր եկել Գյումրիից, և թե ինչպես պիտի Երևանում կողմնորոշվի, որտեղից պիտի նստի Գյումրի մեկնող տրանսպորտը՝ դա էլ չգիտեր, գրում է 1in.am-ը:

Նա իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում, բայց դժվարանում էր հասկանալ, թե այդ ինչպե՞ս էր նպաստել պոռնկությանը, իրեն ինչ կարգադրել էին, այն էլ արել էր... ձախ ձեռքով...

Մեղադրողը առարկեց ամբաստանյալի բերած վերաքննիչ բողոքի դեմ և ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավոր է, նշանակված պատիժը՝ նրա կատարած հանցավոր արարքին համաչափ: «Նա հաշմանդամության կարգ չունի»,- ասաց մեղադրողը: Կարծես բոլոր հիվանդները համատարած հաշմանդամության կարգ են ստացել մեր հանրապետությունում:

Փաստորեն, այս միամիտ կինն այնպես էր Գյումրիում նպաստել պոռնկությանը, որ մինչև երեք տարի կալանավայրում չանցկացներ, հետո էլ երկու տարով ղեկավար պաշտոն ունենալու իրավունքից չզրկվեր, արդարադատությունը չէր կայանա, և պատժի նպատակներին հասնելն էլ անհնարին կլիներ:

Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը որոշեց ժամանակ տալ դեռևս ազատության մեջ գտնվող ամբաստանյալին, որ նա մեկ անգամ ևս բժշկական հետազոտություն անցնի ու եզրակացությունը ներկայացնի դատարան՝ իր ներկա առողջական վիճակի վերաբերյալ լիարժեք պատկերացում տալու և իր բողոքը, հնարավոր է, հիմնավորելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված