Հ1-ում կրկին փոփոխություններ են կատարվում
ՀասարակությունՀանրային հեռուստաընկերությունը կրկին փոփոխությունների շրջան է ապրում։
Աշխատանքից հեռացվել են կամ ազատվել լուրերի մեկնաբանները։
Մեկնաբան Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ես ավարտեցի աշխատանքս Հանրայինի լրատվականում։ Այժմ բաց եմ աշխատանքային առաջարկների համար»։
Աշխատանքից հեռացման մասին գրառում է կատարել նաև մեկնաբան Մամիկոն Սիմոնյանը․
«Երեկ վերջին անգամ Լուրերի գլխավոր թողարկման ավարտին ասեցի «Շնորհակալություն ուշադրության համար: Բարի գիշեր»:
Ի դեպ, շնորհակալության շուրջ վիճել ենք կոլեգաներիս հետ: Ասում էին՝ մի՛ ասա շնորհակալություն հեռուստադիտողին, պիտի հակառա՛կը լինի, ես էլ ասում էի, ո՛չ, եթե մարդը նայում է մեզ` ուրեմն մե՛նք պետք է շնորհակալ լինենք, որ մեզ է ընտրել: Ու որքան էլ որ չհամաձայնվեցին, միևնույն է, ես ամեն եթերի վերջում ասում էի «Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր»: Հիմա էլ, միակ բանը որ ունեմ ասելու՝ շնորհակալությունն է: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ…»։
Խոսվում է այն մաասին, որ կադրերի փոփոխությունը պայմանաավորված է հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանի կամքով։