Իրանում հայտնի մարզիկին դատապարտել են մահապատժի
ՍպորտԻրանի ըմբշամարտի չեմպիոն Նավիդ Աֆկարիին դատապարտել են մահապատժի` 2018 թվականին իշխանության դեմ իրականացված ցույցերի կազմակերպման մեջ սենթադրյալ դեր ունենալու համար: Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն:
Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը հաստատել է, որ 27-ամյա մարզիկը ստացել է երկու մահապատժի դատավճիռ: Օրենքով հետապնդվում են նաև Աֆկարի եղբայրները: Նրանց ներկայացվել է 20 տարբեր մեղադրանք, հատկապես՝ ապօրինի հավաքույթներին մասնակցելու, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների և Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու համար:
Նավիդը, սակայն, միակն է, որը ստացել է նման խիստ պատիժ: Մարզիկի եղբայրները դատապարտվել են ազատազրկման և 74 հարվածի: Ի դեպ, 74 հարված կստանա նաև մահապատժի դատապարտված մարզիկը: