Էրդողանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին և նախապայման առաջ քաշել
ԹուրքիաԱյսօր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմաններն ավելի բարենպաստ են, քան երբևէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Դրա համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին համապատասխան։ Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության և հարաբերությունների համակողմանի կարգավորման օգտին... Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պետական սահմանների հստակեցում և դրանց փոխադարձ ճանաչում։ Լավ հարաբերությունների հիմքը պետք է կառուցվի դրա վրա։ Այս հարցերում Հայաստանին պետք է անկեղծ կամք դրսևորել Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար։ Եվ եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար որևէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել «եղբայրական Ադրբեջանին»: