Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն Գլխացավեր և հոգնածություն․ վաղը սպասվու՞մ է մագնիսական փոթորիկ Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 42 րոպե Հայաստանը պահպանում է իր դիրքը անձնագրերի համաշխարհային վարկանիշում «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին հիշեցնում է լուծել հայ գերեվարվածների ազատ արձակման հարցը «ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատման հետևանքով ՀՀ գործարարների մեծ մասը կսնանկանա»․ Դանիելյան Կեսօրից սկսած ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց «պոստեր» էր տեղակայել և մեզ հետևում էր. Արսեն Բաբայան «Արծվի թևերից» մինչև Չայնիի ոլորաններ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ուժեղացված ծառայություն է Մենք գիտենք, թե ինչի հանգեցրեց այս հռետորաբանությունը. շվեդ պատգամավորն՝ Ալիևի հայտարարության մասին 

ՔՊ-ականների «գաղտնիքները». ովքեր են փորձում մոլորեցնել հանրությանը

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնալով ամրապնդում է գաղտնիության շղարշը, որի տակ ընդունվում են բոլոր կարևոր որոշումները։ Խոստացած թափանցիկությունը, որը Փաշինյանի պնդմամբ պետք է որդեգրեին ՔՊ-ական բոլոր պաշտոնյաները, կարծես թե, չի աշխատում։
 
Դիցուք` Դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր ընդդիմադիր պատգամավորների այն պնդմանը, թե նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները գաղտնի փաստաթուղթ են ստորագրել Սյունիքի հատվածում հայկական զորքերի հետքաշման վերաբերյալ։ Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին՝ Գրիգորյանը հայտարարել էր, թե ընդդիմությունը «հանրությանը հայտնի փաստերի» մասին բացահայտումներ է անում, և որ իշխանությունները հրապարակային խոսել են «նոյեմբերի 9-ից (հետո) տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին»։ Ինչպես երևում է այս հայտարարություններից` Անվտանգության խորհրդի քարտուղարը բազմիցս՝ թե՛ ճանապարհի շուրջ ստեղծված լարվածության ընթացքում, թե՛ դրանից հետո խոսել է Գորիս-Կապան ճանապարհի խնդրի վերաբերյալ, սակայն մինչև ընդդիմության պատգամավորների հայտարարությունները, երբևէ չի հիշատակել այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և վերջինիս ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի միջև կնքված որևէ պայմանագիր։ Մինչև Ադրբեջանի կողմից ճանապարհի վրա մաքսակետերի տեղադրումը, Գրիգորյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները չեն խոսել նաև այլընտրանքային ճանապարհի շուրջ պայմանավորվածության մանրամասների մասին։
 
ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ջրի գնի բաձրացմանը, նշել էր, որ պայմանավորվածություն կա, որ եթե լինեն համապատասխան փոխհատուցումներ «Վեոլիա Ջուր»-ին, ապա վերջինս դեմ չի լինի, որ բազիսային սակագները փոխվեն այնքան, որ պահպանվեն գործող գները։Փաստացի պարզվում է՝ կառավարությունը «լավություն է» արել սպառողներին նրանց իսկ հաշվին։ Այսպիսով, կառավարությունը հանրությունից գաղտնի է պահել փաստը, որ սակագնի բարձրացում չի իրականացվում՝ պետական բյուջեից սուբիսդիաների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալության վճարների նվազեցման հաշվին։
 
2020 թվականին հանրային լայն ռեզոնանսի ալիք բարձրացրեց գաղտնի որշումը, ըստ որի` կառավարության անդամների աշխատավարձը պետք է բարձրացվեր։ Այդ ժամանակ ֆինանսների նախարար էր Ատոմ Ջանջուղազյանը, ով այսօր զբաղեցնում է Հաշվեքննիչ Պալատի ղեկավարի պաշտոնը։
 
Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր կենսագրությունից ջնջել էր շուրջ 10 տարի դաշնակցական լինելու հանգամանքը՝ ինչը հետագայում ապացուցվեց ՀՅԴ-ից դուրս գալու դիմում-փաստաթղթով։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա 1998-2015 թթ․ հատվածը, Մաթեւոս Ասատրյանի կենսագրականում՝ 2008-2012 թթ․, Վիլեն Գաբրիելյանի՝ 2009-2013 թթ․, Վիգեն Խաչատրյանի՝ 1999-2007թթ․ եւ 2017-2021թթ․, Վահե Ղալումյանի՝ 1998-2001 թթ․ հատվածը, եւ այսպես շարունակ:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնվեց սկանդալի կիզակետում` կապված հայ զինվորների թաքցրած և նկուղում պահվող մասունքների հետ։ Նախարարը, ով սկզբում հերքում էր, որ նման բան հնարավոր է , փաստերի ներկայացումից հետո ստիպված եղավ ընդունել իր թերացումը, սակայն աշխատանքից չազատվեց։
 
Հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, որ իրենք իրենց գաղտնի պարգևատրելու պրակտիկա են որդեգրել ՔՊ-ական մարզպետները;  Մասնավորապես` պարգևավճարների աղմուկի կենտրոնում էին հատկապես մի քանի՝ Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզպետարանները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, օրինակ, ինքն իրեն պարգևատրել էր աշխատավարձի 104,5 տոկոսի չափով։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցրել էր Սյունիքում զորքերը հետ քաշելու մասին իր բանավոր տված հրամանը: Միայն այն բանից հետո, երբ ներկայացվեցին կատարվածի փաստացի ապացույցներ և ՊՆ-ն այլևս չուներ մանեվրելու հնարավորություն, ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ այդ հրամանը տվել է անձամբ ինքը:
 
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՔՊ-ական պաշտոնյաների՝ հանրության հետ թափանցիկ աշխատելու խոստումը գրվել է սառույցին, իսկ գաղտնիքներն այդ հանրությունից գնալով ավելանում են...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնենԳլխացավեր և հոգնածություն․ վաղը սպասվու՞մ է մագնիսական փոթորիկ Ինչպես բարձրացնել սեռական բավարարվածությունը Մենք՝ որպես կին ու ամուսին, իրար չհասկացանք. Անահիտ Սիմոնյան Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 42 րոպեՀայկական եկեղեցին Սպահանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է․ Իրանի դեսպանատուն Չինաստանում պատժել են բասկետբոլիստին՝ ընկերուհուն ճամպրուկի մեջ հյուրանոց տանելու համար (լուսանկար)Հայաստանը պահպանում է իր դիրքը անձնագրերի համաշխարհային վարկանիշում «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն անվճար է դարձել Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին հիշեցնում է լուծել հայ գերեվարվածների ազատ արձակման հարցը «ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատման հետևանքով ՀՀ գործարարների մեծ մասը կսնանկանա»․ Դանիելյան Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենյա Դոբրովոլսկայան Կեսօրից սկսած ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց «պոստեր» էր տեղակայել և մեզ հետևում էր. Արսեն Բաբայան «Արծվի թևերից» մինչև Չայնիի ոլորաններ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ուժեղացված ծառայություն էՄենք գիտենք, թե ինչի հանգեցրեց այս հռետորաբանությունը. շվեդ պատգամավորն՝ Ալիևի հայտարարության մասինՄասնագետը հայտնել է՝ մեկ ծխախոտը կյանքից քանի րոպե է խլումԱնցած տարի առանց էլեկտրոնային դեղատոմսի համապատասխան դեղերի բաց թողնման մոտ 40 հազար դեպք է արձանագրվելՊակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի ԱդրբեջանՉեխիան աջակցություն է հայտնել ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցությանը Իրանն աջակցում է տարածաշրջանային խնդիրների լուծման միջազգային նախաձեռնություններին․ Արաղչի Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող ՄՔԴ նախկին դատախազը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով Ջուդ Լոուն նոր ֆիլմում կմարմնավորի Վլադիմիր Պուտինին Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան Եվրոպական խորհրդի նախագահը ցանկանում է ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ Բժիշկը գնահատել է նոր մետապնևմովիրուսից մահացության հավանականությունը58-ամյա Վենսան Կասելը չորրորդ անգամ հայր է դարձելԻրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքըՀիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան Իսրայելը ՀԱՄԱՍ-ի «ամբողջական ոչնչացման» ծրագիր կմշակիՊեսկովի նախկին կինը բիկինիով լուսանկար է հրապարակելՇիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով կա 5 տուժածՄադրիդի պատմությունը՝ անցյալի հերոսությունից դեպի ներկայիս փառք (տեսանյութ) Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին Սթորմի Դենիելսի գործովՄեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա. BloombergՔրեական ոստիկանություն է տեղափոխվել Վանեցյանին սպասարկող Range-ը Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ․ Բաբայան (տեսանյութ) Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ ՓաշինյանZaha Hadid Architects-ը նոր թանգարան է պատրաստում Տեսլայի համար (լուսանկարներ)«Ստատուս Քվո». Ադրբեջանը եթե հասկանա, որ կարող է մարսել, կհարձակվի Հայաստանի վրա․ Արմինե Մարգարյան (տեսանյութ)ԱՄՆ–ում հաստատել են ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները՝ Նեթանյահուին ձերբակալելու հրամանի պատճառովՄոսկվայում 19-ամյա երիտասարդը մահացել է 11 ատամի բուժումից հետոՏԿԵ նախարարը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն անցկացրելՀայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ բազմադարյա բարեկամության զարգացումը. Նախագահը շնորհավորել է Աունին «Ինձ համար մի անհանգստացեք». Եվա Բաղդասարյանը՝ Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհների մասին Հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում ինվերսիոն շերտ է առաջացել Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները. ՀՖՖ Ալեք Բոլդուինը դատի է տվել դատախազներին հետապնդման և քաղաքացիական իրավունքների խախտման համար
Ամենադիտված