Ինչպես է փոխվել «ժողվարչապետի» հանդեպ հպարտ քաղաքացիների վերաբերմունքը
ՎերլուծականՆիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հաճախ է կրկնում, որ ժողովուրդն իր հանդեպ վերաբերմունքը չի փոխել: Սակայն, այսօր Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի և այն տեսարանը, որին այնտեղ ականատես ենք լինում, էականորեն տարբերվում է հեղափոխությունից հետո Գյումրիում Փաշինյանի ընդունման ծիսակարգերից:
Դիցուք՝ ահա այսպես են Փաշինյանին ընդունել Գյումրիում հեղափոխությունից հետո:
Գյումրի այցի ժամանակ՝ երեք տարի առաջ, գյումրեցիները այնքան առատաձեռն էին, որ Փաշինյանին անգամ կոշիկ նվիրեցին:
Ահա այսպես են Փաշինյանի շարասյունը դիմավորում Գյումրիում այսօր:
Ահա այսպես էին հեղափոխությունից հետո Փաշինյանին դիմավորում Սյունիքում:
Իսկ ահա այսպես էին փակում Փաշինյանի՝ Սյունիք տանող ճանապարհը պատերազմից հետո:
Փաշինյանին ուրախ չէին տեսնել նաև Ագարակում:
Սա Վանաձորն է հեղափոխությունից հետո:
Սա արդեն Վանաձորի հրապարակն է Փաշինյանի նախընտրական ելույթի ժամանակ՝ 2020-ին:
էջմիածնի բնակիչները գտնում են, որ հեղափոխությունից հետո Փաշինյանը խաբել է ժողովրդին:
Ակնալիճում Փաշինյանը ընդամենը 10 ամիս առաջ անգամ քարոզարշավ չկարողացավ իրականացնել՝ քաղաքացիների բողոքի պատճառով:
Արարատում նույնպես Փաշինյանին ձայն տված. ապա փոշմանած քաղաքացիների պակաս չի զգացվում:
Այսքանից հետո ակնհայտ է՝ վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ փոխվել է, այն էլ փոխվել է կտրուկ, և դա չնկատել կարող է կամ կարճատեսը, կամ քաղաքական ինքնախաբեությամբ զբաղվող գործիչը...