Իրանը վերջապես կողմնորոշվել է նախագահի իր 600 թեկնածուների հարցում
Իրան
Իրանի սահմանադրության պահապան խորհուրդը վերջապես հայտարարել է այն մարդկանց անունները, որոնց թույլատրվել է մասնակցել հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ի սկզբանե թեկնածուների քանակը 600 էր, որոնցից խորհուրդն ընտրել է միայն 8-ին: Դրանց թվում են Իրանի միջուկային ծրագրի հարցերով բանակցություններ վարող Սաիդ Ջալիլին, նախկին նախարարներ, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խորհրդականն ու Թեհրանի քաղաքապետը:
Առավել հավանական թեկնածուներից է համարվում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական 67-ամյա Ալի Աքբար Վիլայաթին:
Մյուս հավանական թեկնածուն Թեհրանի 51-ամյա քաղաքապետ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆն է: Նա Իրան-Իրաք պատերազմի տարիներին ծառայում էր Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հատուկ ստորաբաժանումներից մեկում: Նա հանդես է գալիս Ահմադինեժադի վարած հակաիսրայելական քաղաքականության քննադատությամբ: Փորձագետները կանխատեսում են, որ նրա՝ իշխանության գալով կջերմանան հարաբերությունները Իրանի և Թել-Ավիվի միջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ