Իրանին մեղադրում են Լատինական Ամերիկայում ահաբեկչական ցանց ստեղծելու մեջ
Իրան
Արգենտինացի դատախազ Ալբերտո Նիսմալը 1994-ին Բուենոս Այրեսում ռումբի պայթյունի գործի հետաքննության ընթացքում հայտարարել է, որ Իրանը կանգնած է Լատինական Ամերիկայի երկրներում ահաբեկչական ցանց ստեղծելու ծրագրի հետևում. փոխանցում է BBC News-ը:
«Ես պաշտոնապես մեղադրում եմ Իրանին հետախուզական գրասենյակներ ստեղծելու նպատակով Հարավային Ամերիկայի որոշ երկրներ ներթափանցելու համար, որոնք կաջակցեն ահաբեկչական գործողություններին»,-հայտարարել է Նիսմալը հրեական կենտրոնում ռումբի պայթյունի գործի դատական գործընթացի ժամանակ: Նրա խոսքերով` իրանական հետախուզության նպատակը եղել են Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը, Չիլին, Կոլումբիան, Տրինիդադ և Տոբագոն, Գայանան և Սուրինամը: Լրտեսական գործողությունների կոոդինացման մեջ դատախազը մեղադրել է Բուենոս Այրեսում Իրանի նախկին մշակութային կցորդ Մոհսեն Ռաբբանիին:
Ահաբեկչությունը, որում մեղադրում են Իրանին, տեղի էր ունեցել Բուենոս Այրեսում 1994թ. հուլիսի 18-ին: Պայթուցիկ նյութը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը Արգենտինայի մայրաքաղաքի հրեական կենտրոնում, որի արդյունքում զոհվել էր 88, վիրավորվել՝ 200 մարդ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ