Ուղևորության ընթացքում փչացել է Իրանի նախագահ Ահմադինեժադի ուղղաթիռը
Իրան
Իրանի նախագահ ՄԱհմուդ Ահմադինեժադի ուղղաթիռը կիրակի օրը հարկադիր վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում. գրում է Agence France-Presse-ը`հղում կատարելով նախագահի մամլո քարտուղարությանը:
Ինքը Ահմադինեժադը, ով այդ պահին գտնվում էր ուղղաթիում, չի տուժել միջադեպի արդյունքում: Հարկադիր վայրէջքի պատճառը ուղղաթիռի անսարքությունն է եղել, որը մամլո քարտուղարության կողմից չի հստակեցվում:
Ահմադինեժադը ուղևորվում էր այդ տարածաշրջանում կառուցված 3 նոր ճանապարհների և Իրանում ամենաերկար թունելի բացման արարողությանը: Ամեն դեպքում փչացած ուղղաթիռը չի խանգարել նախագահին հասնել նշանակության վայր և մասնակցել միջոցառումներին, որից հետո նա արդեն մեքենայով վերադարձել է մայրաքաղաք Թեհրան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն