Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է 2 թեկնածու
Իրան
Իրանի նախագահի թեկնածու, ռեֆորմիստական շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Ռեզա Արեֆը հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին. հունսիսի 11-ին հայտնում է Reuters-ը:
Արեֆի խոսքերով, ով զբաղեցնում էր Իրանի փոխնախագահի պաշտոնը, ինքը հանել է իր թեկնածությունը այն բանից հետո, երբ այդ մասին իրեն խնդրել է ռեֆորմիստների առաջնորդ Մուհամմեդ Հաթամին: Հայտնի չէ, թե արդյոք Արեֆը հանդես է եկել թեկնածուներից որևէ մեկի աջակցությամբ:
Կարծիք կա, որ Արեֆը կարող է հանդես գալ ռեֆորմիստների՝ առավել չափավոր ճյուղի ներկայացուցիչ Հասան Ռոուհանիի աջակցությամբ:
Հունիսի 10-ին հայտնի էր դարձել, որ Իրանում նախագահական պաշտոնի համար ընթացող պայքարից դուրս է եկել ևս մեկլ թեկնածու՝ խորհրդարանի նախկին խոսնակ, այաթոլլա Ալի Խամենեիի մերձավոր Գոլամ Ալի Հադադը:
Նշենք, որ նախագահական ընտրություններն Իրանում կայանալու են 2013 հունիսի 14-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ