Իրանում հրապարակվել են նախագահական ընտրությունների արդյունքները. Ռուհանին հաղթում է
Իրան
Իրանի ՆԳՆ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն` առջևում է ռեֆորմիստական թեկնածու Հասան Ռուհանին. գրում է Trend-ը:
Համաձայն գործակալության տվյալների` Ռուհանին առջևում է 3 219 322 ձայների առավելությամբ: Երկրորդ տեղում է Բաղեր Քալիբաֆը` 1 095 671 ձայն, իսկ երրորդ տեղում` Սաիդ Ջալիլին` 868 301 ձայն:
Հիշեցնենք, որ Իրանում նախօրեին մեկնարկել էին 11-րդ նախագահական ընտրությունները: Ընտրություններն այստեղ անց են կացվում 4 տարին մեկ՝ համաժողովրդական քվեարկությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ