Իրանի հեռացող նախագահ Ահմադինեժադին դատարան են կանչել
Իրան
Իր պաշտոնը լքել պատրաստվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կանչել են քրեական դատարան. հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները: Նրա դեմ հայցը ներկայացվել է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի կողմից:
Հայցի մանրամասները դեռևս չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ Ահմադինեժադն ու Լարիջանին երկար ժամանակ մրցակցում էին քաղաքական ազդեցության համար: Ահմադինեժադը, ով լքում է իր պաշտոնն այս օգոստոս ամսին, դատարան պետք է ներկայանա միայն նոյեմբերին:
Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարին Ահմադինեժադը հանրությանն էր ներկայացրել մի տեսահոլովակ, որտեղ, նրա խոսքերով, ներկայացվում են Լարիջանիի եղբոր կողմից կաշառք առաջարկելու մասին դրվագներ: Տեսահոլովակում իբրև թե Լարիջիանիի եղբայրը կաշառք է առաջարկում Իրանի նախկին գլխավոր դատախազին` իր եղբոր օգտին բիզնես շինությունների կառուցման թույլտվություն տալու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ