Իրանում չեղյալ է հայտարարվել հրապարակային մահապատիժը
Իրան
Իրանում այլևս չեղյալ է հայտարարվել հրապարակային մահապատիժը. հինգշաբթի օրը հայտնում է Fars գործակալությունը` հղում կատարելով Կրանի Ղազվին նահանգի դատախազությանը:
Դատախազի խոսքերով` Իրանում նախկինում մահապատիժը հասարակական վայրերում իրականցվում էր միայն հատուկ դեպքերում, տեսագրվում էր և ցուցադրվում ԶԼՄ-ների միջոցով:
Այսուհետ դատական համակարգը արգելում է նման հրապարակային մահապատժի կիրառումը:
Վերջին մի ամսվա ընթացքում Թեհրանում մահապատժի է ենթարկվել 20 մարդ, որոնց մեղադրում էին մարդկանց առևտրի և թմրանյութերի վաճառքի մեջ:
ՄԱԿ-ը բազմիցս պահանջում էր Իրանից չեղյալ հայտարարել մահապատիժը: Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները պնդում են, որ Իրանում ահապատիժների քանակը գերազանցում է պաշտոնական տվյալները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ