Ահմադինեժադը ընդգրկվել է Իրանի Գերագույն խորհրդատվական մարմնի կազմում
Իրան
Իրանի գերագույն հոգևոր Ալի Խամենեին համապատասխան ցուցում է ստորագրել՝ համաձայն որի Իսլամական հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընդգրկվել է երկրի հոգևոր առաջնորդի ղեկավարած խորհրդատվական մարմնի կազմում: Խորհրդի կազմում, որի պարտականությունների մեջ է մտնում իրանական խորհրդարանի և դիտորդական խորհրդի միջև կոնֆլիկտային իրավիճակների հարթման խնդիրը, կա 28 անդամ, դրանց թվում՝ Իրանի հոգևոր և քաղաքական գործիչներ: Խորհրդի անդամները ընտրվում են Գերագույն խորհրդի կողմից` ամեն 5 տարին մեկ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ