Իրանի ժողովուրդը Ռոհանիին է ընտրել՝ պատերազմից խուսափելու համար. Ռաֆսանջանի
Իրան
Իրանի ժողովուրդը քվեարկել է Հասան Ռոհանիի օգտին՝ պատերազմից խուսափելու համար: Այս մասին հաղորդում է իրանկան ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին: Ըստ հաղորդագրության՝ Ռաֆսանջանին նման հայտարարություն է արել երկրի բժիշկների հետ հանդիպման ժամանակ:
«Իրանի ժողովուրդն անհանգստանում է երկրի ապագայի, հնարավոր պատերազմի վտանգի և տնտեսական պայմանների համար,- ասել է Ռաֆսանջանին: Նրանք քվեարկել են Ռոհանիի օգտին՝ ցանկանալով փոփոխություններ մտցնել Իրանում»:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ պետությունը պետք է համախմբվի ժողովրդի հետ՝ նրա երազանքներն իրականացնելու և երկրում տիրող իրավիճակը փոխելու համար:
Հասան Ռոհանին հաղթանակ է տարել հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: Ռաֆսանջանին, որը նույնպես առաջադրվել էր, չհաստատվեց Իրանի պահապանների խորհրդի կողմից: Ավելի ուշ նա իր աջակցությունը հայտնեց Ռոհանիին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ