Իրանում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհ 1 դարձել ավելի քան 44 մարդ
Իրան
Իրանում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհ են դարձել ոչ պակաս քան 44 մարդ, 40-ից ավելի մարդ ստացել է վնասվածքներ. հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական պետական հեռուստաընկերությանը:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Թեհրան-Կում ավտոճանապարհի վրա, որտեղ բախվել են երկու միջքաղաքային ավտոբուսներ: Նախնական տվյալներով՝ պայթել է ավտոբուսներից մեկի անվադողը, ինչի արդյունքում վարորդը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում, որտեղ և տեղի է ունեցել բախումը: Բախումից հետո երկու տրանսպորտային միջոցում էլ կրակ է բռնվել:
Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ