Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը
Իրան
Իրանը պատրաստ է կարճ ժամանակամիջոցում երաշխիքներ տալ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովի նիստի ժամանակ:
Ռոհանին նշել է, որ Իրանը կդիմի այդ քայլին միայն այն դեպքում, երբ ճանաչվի և հարգվի ատոմային էներգետիկայի նկատմամբ իր իրավունքը` ներառյալ ուրանի հարստացումը:
«Քաղաքական կամքի և Իրանի ժողովրդի իրավունքների իրականացման դեպքում միայն կարելի է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»,-ասել է Ռոհանին:
«Երաշխիքի կարելի է հասնել կարճ ժամանակամիջոցում փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով»,-եզրափակել է Ռոհանին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ