Իրանում խոլերա է տարածվում. փոխնախարար
Իրան
Իրանի մայրաքաղաք Թեհրանում արդեն խոլերայով վարակվելու 4 դեպք է գրանցվել. հայտարարել է երկրի առողջապահության և բժշկական կրթության հարցերով փոխնախարար Ալի Աքբար Սայարին, հայտնում է Fars գործակալությունը:
Խոլերան տարածվել է Իրանի 10 նահանգում, ասել է փոխնախարարը` նշելով, որ երկրի տարածքում այդ հիվանդության վարակվել է 174 մարդ: Փոխնախարարի խոսքերով` վարակը բավական արագ է տարածվում:
Առողջապահության և բժշկական կրթության հարցերով նախարարության Հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնից հայտնել են, որ այդ հիվանդության կրողները Իրան են ժամանել Աֆղանստանից և Պակիստանից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ