Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը Ընդդիմադիր համայնքապետը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում Արարատում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է Պապոյանն այցելել է «Արարատ» կոմբինատ՝ հետևելու մթերումներին Խորհուրդ եմ տալիս մաթեմատիկա սովորել․ 734․000-ը մեծ է 726․000-ից․ Աբովյան Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն «ՌԻԱ Նովոստի». ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երեք տեսակի արտադրանքի արտահանման վրա Վայք, Սյունիք, Արարատ գնալու համար Ադրբեջանի տարածքով պետք է անցնենք, եթե Տիգրանաշենը հանձնեն. Հայկ Նահապետյան Ամուլսարի հանքի նոր փուլը․ $10.5 մլն ներդրում. Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել (տեսանյութ) Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե 

Նորմալ լրագրողի գրպանն է ծակ

Հայկական Մամուլ

Երեկ հայ լրագրողի օրն էր: Միմյանց շնորհավորում էին հիմնականում լրագրողները: Էն էլ` ավելի երիտասարդները, որոնք լրագրող բառի հնչողությանն են տրվում դեռ: Միտք փորփրեցի ու տեսաՙ ուրախանալու քիչ բան կա: Ոչ թե այն պատճառով, որ հոռետես եմ, կամ որ` նորմալ լրագրողի ու լրագրության գրպանն է ծակ Հայաստանում, ու դա կարող է լինել նիհիլիզմի պատճառ (միգուցե դա կա, սակայն ոչ ավելի, քան տասնյակ այլ պատճառներից միայն մեկն ու ոչ առաջինն է): Ոչ էլ այն պատճառով, որ երբեւէ ինչ-որ բան ուզեցել եմ գրել ու չեմ կարողացել սահմանափակումների պատճառով, ինչը սովորական վիճակ էր մի քսան տարի առաջ: Ոչ ու ոչ: Ուղղակի ի մի բերեցի վերջին ամիսների (ինչու չէ` նաեւ վերջին մի քանի տարվա) զգացողություններս ու հասկացա, որ Հայաստանի լրագրության ընդհանուր դեմքից եմ դժգոհ, որի ածանցյալ են եւ դեռեւս դիպվածաբար առկա լուրջ լրագրության դանդաղ, բայց կայուն տեմպերով դուրս մղումը, խղճի լրագրությամբ ապրուստի միջոց հայթայթելու օրավուր ահագնացող անհնարինությունը: Հիշեցի, որ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էր մի այսպիսի դժգոհ ստատուս գրել, թե` յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք, լրատվական օդն այդպիսով գաղջացնելով:

Է. Բաղդասարյանի զգացողությունն այն էր, որ այդ մեդիա դաշտում լուրջ հետաքննական լրագրությունը արդեն տեղ եւ անելիք չունի: Միգուցե նվնվո՞ւմ ենք, հը՞: Չէ, բայց այդ զգացողությունն ամեն օր ոչ թե անհետանում, այլ նորանում եւ ցայտունանում է դիպված առ դիպված:

«Հետքի» խմբագիրն այն ժամանակ ակտուալ խնդրի մասին էր խոսել, որ բոլորիս մտքի ծայրին է` որ տարբեր պաշտոնյաներ ու օլիգարխներ են կարգավորում մեդիա դաշտը, թելադրում, թեմաներ պատվիրում, պահում սեփական լրագրողներ եւ խմբագիրներ... ու օրեցօր այդ դաշտում ոչ մեկին չներկայացնող եւ մասնագիտությանը հավատարիմ լրագրողի համար շատ է դժվարանում: Այո, հեռուստաընկերությունների եւ լրատվական կայքերի պակաս չունենք, ու այն խոսակցությունը չէ, որ բազմաթիվին դեմ ենք: Ոչ ու ոչ: Ի վերջո` ցանցային լրատվությունն ավելի հասանելի է դարձրել աշխարհը եւ ինֆորմացիա թաքցնել այլեւս հնարավոր չէ: Որպես ընթերցող կայքերին է անցել նաեւ տողերիս հեղինակը` այնտեղի ողջ անգրագիտության, հպանցիկության, թեթեւամտության, անկողնային եւ արշավային հոգեբանության նյարդայնացնող ազդեցության կրողը դառնալով հանդերձ, սակայն մեկ փոխհատուցում, այնուամենայնիվ, այդ բոլորի դիմաց առանձնացնելով` հրատապությունը: Իսկ «ինչպեսն», իհարկե, երբեմն սարսափելի է: Բայց առավել ցավ է տալիս այն, որ անարդար եւ իրական մրցակցությունն անհնար դարձնող այդ դաշտում, որտեղ այս ու այն պաշտոնյայի, այսուայն օլիգարխի կայքում կենտրոնացված հոգում են ֆինանսավորման, տեխնիկայի ու տրանսպորտի խնդիրը, օրհասական է դառնում դեռեւս լրագրության որակի հետ հաշվի նստող մեդիամիավորների վիճակը, իսկ ոլորտում երբեմն բանը հասնում է զավեշտի. ասենք` լուրջ եւ խորիմաստ դեմքով մեդիա դաշտի որակից խոսում է այնպիսի խմբագիր, որին կսազեր ձկան փորոտիքը մաքրել, կամ` անգրագիտությունից խոսում են անգրագետները, որոնց պարզապես լրատվական դաշտին մոտ թողնելն անգամ անթույլատրելի է: Ինչ-որ ճարպիկներ, որոնք այս կամ այն օլիգարխի սեղանին մոտիկ են նստում, «խմբագիր» կամ «լրագրող» են վարձվում տասնյակ անգամ իրենցից էլ անգրագետ փողատիրոջ կողմից, որը մեդիա դաշտն իրենով է անում` սեփական ինքնապաշտպանության բնազդի ամենանախասկզբնական դրսեւորումներին հագուրդ տալով եւ ուղղակի մեկ-երկու կայք իր զինանոցում որպես զինատեսակ` բիզնեսի ու անձնական հարթույթի պատերազմում ունենալու համար: Այդպիսով` Հայաստանի մեդիադաշտը հիշեցնում է ականապատված դաշտ, ու նախ ընթերցելիս պետք է իմանաս` ո՞վ է ականապատել կամ ինչ շարժառիթ կա այս կամ այն նյութի տակ: Ճիշտ ինչպես մենաշնորհված բիզնեսը` մեդիադաշտը կրկնում է մեր օլիգոպոլիայի պատկերը:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը Ընդդիմադիր համայնքապետը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում Արարատում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է Պապոյանն այցելել է «Արարատ» կոմբինատ՝ հետևելու մթերումներին Խորհուրդ եմ տալիս մաթեմատիկա սովորել․ 734․000-ը մեծ է 726․000-ից․ ԱբովյանՁերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն «ՌԻԱ Նովոստի». ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երեք տեսակի արտադրանքի արտահանման վրա Ռուսաստանում հայտարարել են Ուկրաինայում հարվածների նոր մարտավարության անցնելու մասինԱննա Սեդոկովան ցանկություն է հայտնել երեք երեխա որդեգրել Վայք, Սյունիք, Արարատ գնալու համար Ադրբեջանի տարածքով պետք է անցնենք, եթե Տիգրանաշենը հանձնեն. Հայկ Նահապետյան Ամուլսարի հանքի նոր փուլը․ $10.5 մլն ներդրում. Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել (տեսանյութ) Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեԲացահայտվել են հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավարների հոնորարներըԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերի մասինԲժիշկը գնահատել է փքվածությունից ազատվելու՝ սոցցանցերում տարածված մեթոդը20 տարվա պատմությունն ավարտվեց․ Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի կազմումՌուսաստանում նշել են Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպման պայմանըՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումՍամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանումՈւռուցքաբանը նշել է՝ որ մթերքների չարաշահումը կարող է բարձրացնել քաղցկեղի վտանգըՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Օդեսայի մերձակայքում լոգիստիկ կենտրոններին հարվածների մասինՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՉափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան Վանաձորում 3-րդ հարկից վայր ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվելՊուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն պատրաստ է այս երկրի հետ մշտական առանց վիզայի ռեժիմի անցնել ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանովՆիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերըԱյն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին Ստուբը քիչ հավանական է համարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումըՍևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՏարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբՀյուսիսային պողոտայում կողոպուտ․ պարեկները բռնել են 20-ամյա երիտասարդինԲիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետՓաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ) Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել էԿարսում բարձրացվեց Հայաստանի եռագույնը․ 16-ամյա Մհեր Ղարիբյանը՝ միջազգային MMA առաջնության հաղթողՊուտինը ժամանել է Բիշքեկ և ուղևորվել Սի Ծինփինի հետ բանակցություններիՍպիտակուցներով ամենահարուստ «ընկույզը» գետնանուշն էԹուրքիայի տնտեսության աճի տեմպը նվազում է չորրորդ եռամսյակն անընդմեջՆիկոլաս Մադուրոյին բանտում կրկին նկատել են Nike-ի հագուստովՄասկը պատրաստ է թույլատրել Starlink-ով ուկրաինական դրոնների հարվածները Ռուսաստանի տարածքում․ FTԷրեխեն գետնին ընկած՝ թպրտում էր»․ տարեց կինը արցունքն աչքերին դիմում է իշխանությանը (տեսանյութ) Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարներըՈւկրաինայում առաջարկել են օդային տագնապի ժամանակ արգելել մեծ արագությամբ մեքենա վարելըՄահվան ելքով վրաերթ Արմավիրում․ 32-ամյա վարորդը «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջը․ վերջինս մահացել է
Ամենադիտված