ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի 

1915 թվի իսկական թուրք հերոսները

Հայկական Մամուլ

Եթե Գերմանիան որոշեր Բեռլինի եւ այլ քաղաքների որոշ շրջաններ, փողոցներ, դպրոցներ եւ այլ հասարակական վայրեր կոչել Ադոլֆ Հիտլերի եւ նացիստական այլ «հերոսների» անուններով, ինչպե՞ս կարձագանքեին դրան գերմանացիները, հրեաները: Իմ կարծիքովՙ խիստ բացասական, համարելով անընդունելի եւ վիրավորական:

Բայց նման երեւույթ գոյություն ունի Թուրքիայում, որտեղ մի շարք թաղամասեր, փողոցներ, դպրոցներ եւ այլ վայրեր կրում են Թալեաթ փաշայի եւ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մյուս «հերոսների» անունները, որոնք ոչ միայն ծրագրեցին, այլեւ իրագործեցին հայերի ցեղասպանությունը եւ պատճառ դարձան Օսմանյան կայսրության անկմանը:

Վերջին հաշվարկներովՙ Թալեաթ փաշայի անունով Թուրքիայում կան 8 շրջան կամ թաղամաս, 38 փողոց կամ զբոսայգի, 7 դպրոց, 6 շենք եւ 2 մզկիթ: 1922 թվին իր սպանությունից հետո նրան թաղել էին Բեռլինում, բայց նրա աճյունը հետագայումՙ 1943-ին, նացիստները փոխադրել են Ստամբուլՙ թուրքերին սիրաշահելու նպատակով, եւ զինվորական պատիվներով վերաթաղվել է Ստամբուլի «Հավերժական ազատության բլուր» գերեզմանատանը: Մեկ ուրիշ վատահամբավ չարագործիՙ Էնվեր փաշայի աճյունը 1996-ին Տաջիկստանից տեղափոխվել էր Թուրքիա եւ դարձյալ պատշաճ զինվորական պատիվներով թաղվել Թալեաթի կողքին: Արարողությանը ներկա էին գտնվել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելը եւ այլ պաշտոնական անձինք:

Նման մարդկանց հերոսացումը, 1915 թվի ժխտումը սոսկ պետական քաղաքականությո՞ւն է, թե՞ հասարակության կողմից ընդունված երեւույթ:

Անկասկած, հասարակության որոշ շրջանակներ մասնակցել էին «Իթթիհատի» առաջնորդների իրագործած ցեղասպանությանը, զրկելով հայերին հայրենիքից եւ տիրելով նրանց հարստությանը: Բայց, ի հակադրություն այս մասնակցության, հասարակության եւ կառավարության մեջ կային որոշ թուրքեր եւ քրդեր, որոնք մերժեցին մասնակցել ցեղասպանությանը եւ թալանին: Թուրքիայում նրանց մասին չեն խոսում, ոչ էլՙ գրում:

Ներկա հոդվածում մի քանի օրինակներ ենք բերելուՙ հաստատելու այն փաստը, որ այդ մարդիկ ի գին իրենց կյանքի եւ դիրքի, հրաժարվեցին կատարել իրենց ղեկավարների կարգադրությունները եւ փրկեցին որոշակի թվով հայերի:

Ջելալ բեյը Կոնիայի կառավարիչն էր: Նա հստակ գիտեր, թե ինչ է սպասվում հայերին դեպի Դեր Զոր բռնագաղթի ճանապարհին: Նախկինում եղել էր Հալեպի կառավարիչ եւ տեսել էր այնտեղի բռնությունները: Նա փորձել էր բացատրել «Իթթիհատի» առաջնորդներին, որ Անատոլիայում կամ Հալեպում հայերի կողմից ապստամբության փորձեր չկան եւ զանգվածային բռնագաղթը այդ վայրերից արդարացված չի կարող լինել: Բայց նրա ենթականերից մեկը Մարաշում ստեղծեց մի կացությունՙ ձերբակալելով մի քանի մարաշահայերի, որպեսզի դիմադրություն հրահրի վերջիններիս շրջանում:

Ջելալ բեյին ազատեցին Հալեպում իր զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխեցին Կոնիա: Այնտեղ նա հրաժարվեց կատարել հայերին բռնագաղթի ենթարկելու Ստամբուլից եկած հրամանները եւ նույնիսկ պաշտպանեց մի խումբ հայերի, որոնք այլ շրջաններից Կոնիա էին հասել: Մինչեւ իր այդ պաշտոնից էլ ազատելու հրամանը (1915-ի հոկտեմբերին), նրան հաջողվել էր փրկել հազարավոր հայերի: Այդ մասին նա գրել է իր հուշերում. «Ես նման եմ մի մարդու, որը նստած է գետի ափինՙ առանց որեւէ հնարավորության փրկելու որեւէ մեկին: Արյունը հոսում էրՙ գետն ի վար տանելով իր հետ հազարավոր անմեղ երեխաների, անբասիր ծերունիների եւ անօգնական կանանց: Ում որ կարող էի փրկել, ես փրկեցի, մնացյալները գետն ի վար գնացին անվերադարձ»:

Հասան Մազհար բեյը Անկարայի կառավարիչն էր: Նա պաշտպանեց տեղի հայերինՙ հրաժարվելով կատարել տեղահանության հրամաններըՙ հայտարարելով. «Ես վալի (կառավարիչ) եմ եւ ոչ թե բանդիտ: Չեմ կարող անել դա: Թող ուրիշ մեկը գա, նստի իմ աթոռին եւ կատարի այդ հրամանները»: Նրան իր պաշտոնից հեռացրին 1915 թվի օգոստոսին:

Ֆայիք Ալի (Օզանսոյ) բեյը Քյոթահիայի կառավարիչն էր: Նա եւս հրաժարվեց կատարել Ստամբուլից եկած կարգադրությունները: Ընդհակառակըՙ հրամայեց լավ վերաբերվել այլ շրջաններից Քյոթահիա ապաստանած հայերին: Նրան շուտով Ստամբուլ կանչեցինՙ բացատրություններ տալու եւ հասկանալու, որ պարտավոր է ենթարկվել կարգադրություններին: Իր բացակայությունից օգտվելով Քյոթահիայի ոստիկանապետ Քեմալ բեյը սպառնաց հայերին, ասելով, որ տեղահանությունից ազատվելու համար նրանք պետք է կրոնափոխ լինեն: Հայերը համաձայնեցին մահմեդական դառնալ: Երբ Ֆայիք Ալի բեյը վերադարձավ, զայրացավ եւ ոստիկանապետին ազատեց պաշտոնից: Ապա հայերին ասաց, որ ազատ են կրկին դավանափոխ լինելու: Բացի մեկ հոգուցՙ հայերը որոշեցին քրիստոնյա մնալ:

Ֆայիք Ալի բեյի եղբայրըՙ Սուլեյման Նազիֆ բեյը ազդեցիկ անձնավորություն եւ ճանաչված պոետ էր: Նա եղբորը խորհուրդ էր տվել չմասնակցել բարբարոսությանը եւ չարատավորել ընտանիքի անունը: Զարմանալիորեն Ֆայիք Ալիին չհեռացրին իր պաշտոնիցՙ հակառակ իր ներկայացրած հրաժարականներին: Նա շարունակեց պաշտպանել հայերին, բացի այն մեկը, որ նախընտրել էր մահմեդական դառնալ: Նրան աքսորեցին:

Մուսթաֆա բեյը (Ազիզօղլուն) Մալաթիայի շրջանային կառավարիչն էր: Չնայած նա չկարողացավ կանխել բռնագաղթը, նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր սեփական տանը: Նրան սպանեց իր որդինՙ «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը, «գյավուրներին (անհավատներին) հոգ տանելու» համար: Անհնազանդ այլ անձնավորությունների շարքում կարելի է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային , Էրզրումի կառավարիչՙ Թահսին բեյին , Բասրայի կառավարիչ Ֆերիտ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ բեյին : Այս պաշտոնյաները ազատվեցին իրենց պաշտոններից եւ փոխարինվեցին առավել հնազանդ քաղծառայողներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու գազանային ծրագրերը:

Չգովաբանված այս հերոսներից ամենաողբերգական ճակատագիրը վերապահված էր Դիարբեքիրի մոտ գտնվող Լիս քաղաքի քաղաքապետ Հուսեյին Նեսիմի բեյին: Մինչ Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիտ բեյը անողոքաբար բնաջնջում էր հայերին հենց իր քաղաքի սահմանների մոտակայքում, Հուսեյին Նեսիմին պաշտպանում էր Լիսի 5980-հոգանոց հայկական համայնքին: Հավանաբար տեղեկանալով այդ մասին, Ռեշիտը իր մոտ Դիարբեքիր է կանչում նրան, իբր հանդիպման, բայց կարգադրում է, որ ճանապարհին իր չերքեզ պահակներից մեկըՙ Հարունը, սպանի նրան: 1915 թվի հունիսի 15-ին Հարունը սպանում է Հուսեյինին եւ դիակը գցում փոսի մեջ: Այդ օրվանից սպանության վայրը կոչվում է «Թուրբե-Ի-Քայմաքամ», այսինքնՙ քաղաքապետի դամբարան: Թուրքական աղբյուրներում սպանությունը վերագրվում է հայերին:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Ամենադիտված