Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Ինչո՞ւ են հնարավոր շշերի «հեղափոխությունները»

Հայկական Մամուլ

Որ մեր ոստիկանության աշխատանքը հեռու է ցանկալիից, սա զգում է ոստիկանության հետ առնչվող ամեն քաղաքացի, ու ոստիկանության աշխատանքը կուզեինք շատ ավելի բարձր մակարդակում, եւ որ կարեւորն է' վստահության հարթույթից դիտարկել, սա շատերիս կյանքի օրակարգում առկա ցանկությունների շարքում դեռ երկար է լինելու: Ու չարժե մատնացույց անել զանազան զեկույցների զանազան թվերը' թե այս ու այս բարեփոխումներն են կատարվել ոստիկանությունում, այդ թղթերով մեր ոստիկանը բարեկիրթ է եւ խելացի: Իրականում հայերս վաղուց ենք երազում ուղեղը եւ ոչ թե բռունցքն աշխատացնող հայ ոստիկան, որին վստահաբար կդիմի նեղն ընկնելիս ու պաշտպանություն հայցելիս: Երրազում ենք, այո, սիրել եւ վստահել մեր ոստիկանին:

Հիմա եթե ասվածի համատեքստում հայացք նետենք նոյեմբերին 5-ին Ազատության հրապարակում կատարվածին, դրանից էլ առաջ' էշերի երթին նույն Ազատության հրապարակում, հենց միայն այդ երկու իրադարձությունների ֆոնին անհասկանալի է մնում մեր ոստիկանության գործողությունների տրամաբանությունը: Ո՞նց կարելի է թեկուզ մի քանի վայրկյան էշեր մտցնել քաղաքի սրտում գտնվող հանրային վայր ու չարժանանալ ոստիկանության կայծակնային արձագանքին, թեկուզ նույնիսկ այն պարագային, որ մի ամենակարող օլիգարխ կարող է եղած լինել այդ հանճարեղ գաղափարի ակունքներում:

Հիմա սրա համար ի՞նչ է պետք' կա՞մք, խե՞լք, ո՞ւժ, թե՞ պարզապես երկրի զգացողությունը մեջը ոստիկանություն: Կամ եթե երեք եւ ավելի օր մարդը խոսում է բենզինի շշերից, լավ, էլ ո՞րքան ժամանակ է պետք ոստիկանին' խելք աշխատեցնելու եւ կանխելու համար տեղի ունեցողը. բա որ ասում են' օպերատիվ տեղեկատվություն, բա էլ օպերատիվ տեղեկատվությունը ո՞նց է լինում, հրապարակային մարդը հայտնում էր բենզինի շշերի մասին, էլ ինչ է պետք ոստիկանության համապատասխան բաժանմունքին' ուղեղ աշխատեցնելու եւ կանխելու, բռնության կոչը բռնություն չդառնելու համար, ընդ որում' դա անելով առանց բռնության, օրենքի շրջանակում եւ պարզապես անվտանգ օպերացիայով դեռ նոյեմբերի 5-ից առաջ: Միգուցե' հրահանգ, եւ ինչո՞ւ: Ի՞նչ էր պետք հատկապես լսեցնել ու ցույց տալ: Մանավանդ' ոստիկանապետն ասում է. «Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, եւ ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»: Ի՞նչ է' այդ ծրագրով պետք է սպասեին, մինչեւ Ազատության հրապարակում շշեր վառվեին կամ մահակներ գործադրվեին:

Հիմա վերն ասվածի ֆոնին գանք այն մտքերին, որն ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին' բերման ենթարկված Շանթ Հարությունյանի (նաեւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի) հանդեպ անձամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հարցին պատասխանելով: Հիշեցնենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձերբակալվածների պահման վայր այցելությունից հետո համացանցում հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանն ասել է' Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն անձամբ, բռնության է ենթարկվել նաեւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը. «Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ եւ առաջ, հազարից ավելի մարդ կար էնտեղՙ (ոստիկանության Կենտրոնականի) բաժնի շենքում, երկրորդըՙ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմնՙ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել: Իհարկե, չի եղել եւ չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է... Սա նույնպես հիվանդ երեւակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անելՙ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանիցՙ էնտեղ եղել են պատգամավորներ եւ այլն», ասել է Վ. Գասպարյանը: Այ քեզ բան, Շանթի' բան չմնալու մասով ի՞նչ է նկատի ունեցել ոստիկանապետը' արդյո՞ք սեփական մկանների ատլետիկ վիճակը, թե՞ ոստիկանության հավաքական մկանների, եւ արդյո՞ք սա այն պատասխանն է, որ ակնկալվում է ոտիկանապետից: Առհասարակ բռնության կոչեր հնչեցնողի նկատմամբ բռնություն կիրառելու մասին խոսող ոստիկանը չի հավասարվում այդ նույն կոչերը հնչեցնողներին, եւ մեր հասարակությանն արդյո՞ք պետք են նույն հարթությունում գտնվող հանցագործ եւ ոստիկան:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված