Իրանի հանդեպ հնարավոր պատժամիջոցների մեղմացումը շատ չափավոր կլինի. Օբամա
Իրան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հնարավոր է` Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու դեպքում նրա դեմ պատժամիջոցների մեղմացումը շատ չափավոր կլինի, իսկ առանցքային սահմանափակումները կմնան ուժի մեջ. փոխանցում է NBC-ն:
«Մենք կարող ենք ապահովել շատ չափավոր մեղմացում` դրանով հանդերձ պահպանելով հիմնական պատժամիջոցների համակարգը, որպեսզի եթե առաջիկա 6 ամիսների ընթացքում պարզվի, որ Իրանը չի պահպանում համաձայնության պայմանները և պատրաստ չէ առաջ շարժվել, մենք հետդարձի ճանապարհ ունենանք»,-ասել է Օբաման:
Նա նաև հավելել է, որ պետք է Իրանի գործողությունները ստուգելու հնարավորություն ապահովել, որոնք Թեհրանը կպարտավորվի կատարել միջազգային հանրության առջև ստանձնած պայմանավորվածության համաձայն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ