Իրանում սպանել են արդյունաբերության փոխնախարարին
Իրան
Իրանի մայրաքաղաք Թեհրանում սպանել են երկրի արդյունաբերության փոխնախարար Սաֆդար Ռահմաթ Աբադիին: Պաշտոնյան զբաղվում էր իսլամական հանրապետության խորհրդարանի հետ կապերի պատասխանատվության հարցերով. գրում է ИТАР-ТАСС-ը:
Նոյեմբերի 10-ի երեկոյան, լինելով սեփական մեքենայի ղեկին, Աբադին 2 հրազենային վնասվածք էր ստացել գլխին և կրծքավանդակին:
Ականատես ոստիկաններից մեկի խոսքերով` մեքենայի սրահում հայտնաբերվել է 2 փամփուշտ: Ենթադրվում է, որ մարդասպանը Աբադիի հետ նույն մեքենայի մեջ է եղել: Սպանության վայրում բռնության հետքեր չեն նկատվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ