Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

«Հերոսացման» ճանապարհը

Հասարակություն

Ազատամարտը մեր ազգային ոգու զարթոնքն էր, հույսի ու հավատի ներշնչանք, անհավասար պայքարում հաղթելու հոգեբանության ամրապնդում: Ազատամարտն անշուշտ մեծ ոգևորություն առաջացրեց ողջ հայության մեջ, և տեղի ունեցավ կարևոր մի երևույթ, զենք վերցրեց ժողովուրդը և հաղթեց անհավասար պայքարում, ծնվեց հայ ազատամարտիկը, ազատության պայքարի ելած մարտիկը: Տարբեր անվնակոչումներ էլ եղան` ֆիդայիներ, երկրապահներ և այլն, սակայն նրանց միավորում էր ազատամարտը և իրավամբ նրանք կոչվեցին ազատամարտիկներ:

Նման հայդուկական ջոկատներ, կամ ինչպես ասում են «կռված տղերք» կային և' Վրաստանում և' Ադրբեջանում, Աֆղանստանում , որոնք պատուհաս դարձան սեփական ժողովրդի գլխին, նույն «կռվող տղերքը» մարտական թատերաբեմ դարձրին Վրաստանը, տանկերով գնացին Բաքվի վրա, և վերջապես աֆղանական տարբերակը, ուր մինչ այսօր խաղաղություն չկա:

Հայ ազատամարտիկը զերծ մնաց սադրանքներից, որոնք վտանգելու էին նորաստեղծ երկրի հիմքերը և բարոյազրկելու կամավորական պայքարը: Դեռ 1992թ ամռանը նորաստեղծ պաշտպանության նախարարությունում հարց բարձրացվեց պայքարել, վայ ազատամարտիկների, դեմ, շատերը կհիշեն թե քանի համազգեստավոր բերման ենթարկվեց Երևանում և նրանցից քանիս էին իրական ազատամարտիկներ:

Որքան էլ խիստ պայքար տարվեց ինքնակոչների դեմ, այնուամենայնիվ եղան սողանցքներ:

Ազատամարտիկի բարձր անունը առավել հպարտությամբ ցավոք կրեցին նրանք, ովքեր լավ «ճառասան» կամ պարծենկոտներ էին, ովքեր հասարակության որոշ նեղ շրջաներում ներկայացան պայքարի քաջամարտիկներ, և ցավոք` գրքեր գրվեցին, հոդվածներ տպագրվեցին, հորինվեցին ռեպորտաժներ: Երկիրը պատերազմի մեջ էր, և ժամանակ ու հնարավորություն չկար ճշտել, հետևել, խմբագրել:

Նմանները, որպես կանոն, թաքնվում են պատերազմի իրական մասնակիցների, իրական ազատամարտիկների թիկունքում և պահը չկորցնելով, պատեհ առիթով գործի դենելով ճարտասանական հմտություները հանրությանը ներկայանալու:

Ցավալի է, բայց փաստ, որ այսօր էլ ականատեսն ենք նման երևույթների:

2013 թվականի վերջին մի խումբ ազատամարտիկներ հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում, և որոշվեց ստեղծել «Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ»: Խորհրդի կազմում ընդգրկվեցին ազատամարտիկներ, որոնք իրոք մասնակիցել էին ազատամարտին, և դա քննարկման հարց չէ և չի էլ կարող լինել: Ցավոք այդ նույն կազմում հանդիպում ենք «ռազմադաշտային հրամանատարների» ովքեր ազատամարտի հետ որևէ կապ չունեն: Պայքարի ելած ազատամարտիկներին հասկանալ կարելի է, եթե առաջ են քաշվում սոցալական և օրենսդրական խնդիրներ, սակայն ակնհայտ է, որ հեղափոխական կոչերով հանդես են գալիս ծառայության ընթացքում չարաշահումների և խախտումների համար, մեղմ ասած, պատժված անձինք, կամ անհայտ կենսագրությամբ ինքնակոչներ:

Եթե ազատամարտիկների պայքարը լիներ հանուն բարեփոխումների, պայքարը լիներ նպատակային, կոնկրետ ծրագրերով, հստակ և հասկանալի լինեին պահանջները ,ապա այդ պարագայում, ինչպես 88-ին, կհամախմբվեին իրական ազատամարտիկները, հանրահավաքները կլինեին մարդաշատ և իմաստալից:

Եվ վերջապես` պայքարը լինում է հանուն արդարության, ոչ թե նեղ անձնական հարցերի շուրջ:

…ԵԿՄ 10-րդ համագումարի ու դրա շուրջ տեղի ունեցող քննարկումների ֆոնին «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» մի շարք ներկայացուցիչների ելույթներից առանձնահատուկ է լրագրողական նեղ շրջանակներում հայտնի Սուրեն Սարգսյանը, ով ակտիվորեն վարում է ազատամարտիկների հանրահավաքներն ու նրանց անունից շփվում լրագրողների հետ՝ ներկայանալով որպես ազատամարտիկ և անգամ դաշտային հրամանատար:

Բառիս բուն իմաստով իրենից ոչինչ չներկայացնող այս ինքնակոչին երբեք չէինք էլ անդրադառնա, եթե ստվեր չգցեր ազատամարտիկի անվան վրա և իր քաղաքական հայացքները չվերագրեր ազատմարտիկներին:

Քաղաքական պայքարի համար Սուրիկը կարող էր ցանկացած կուսակցության անդամ դառնալ, եթե, իհարկե ընդունեին, և իր պայքարը ծավալել: Սակայն վերջինս արդեն հասցրել է Դաշնակցության շարքերից փախչել ՀՀՇ, այստեղ էլ մի շարք քծնող գործեր անուշադիր մնացին, նպատակը չիրականացավ, ՀՀՇ-ն չգնահատեց վերջինիս, ինչը Սուրիկը բացատրում է նրանով, թե չուզեց ծառայել ռեժիմին, և առժանամանակ մոռացվեց: Կրկին ասպարեզ եկավ արդեն 2008-ին, նախագահական ընտրությունների ժամանակ, մի քանի անգամ ելույթներ ունեցավ հանրահավաքներին, որից հետո նորից անհետացավ և կրկին հայտնվեց մեկ էլ ազատամարտիկների հանրահավաքներում:

«Ռազմադաշտային հրամանատար» ներկայացող «ազատամարտիկ» Սուրեն Սարգսյանը սակայն մոռանում է որ ազատամարտից շատ տարիներ չեն անցել և դեռ, փառք Աստծո, կան մարդիկ, ովքեր լավ հիշողություն ունեն և ազատամարտից մի քանի տասնամյակ անց կենսագրություն չեն ստեղծում իր նման մի քանիսի վկայությամբ:

«Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» մի շարք անդամներից չհաջողվեց ճշտել Սուրենի անցած ուղին: Ոմանք խուսափեցին պատասխանից, ոմանք ասացին, որ «ասում են, թե կռվել է», ոմանք էլ' «տղեն գրագետ խոսում է, հետո ինչ թե չի կռվել:

Խնդիրը Սուրենի կռված-չկռված լինելը չէ, Աստված իր հետ: Ճարտասանությամբ առաջնորդի դեր ստանձնած նման «տաքգլուխները» անկառավարելի են դառնում'տեղ գտնելով ստի և կեղծիքի միջոցով ստեղծված «հաջողության» պարույրներում: Զանգ կախողներին փնովող ճառ ասողները առնետների նման առաջինն են լքում նավը:

Ազատամարտիկների հոգսերով «տառապող» Սուրենը առաջինը ինքը բարոյական պիտի լիներ, որ իր հետևից տաներ զանգվածներին: Եթե վերջինս «Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ» մտներ որպես սովորական հայ մարդ, որպես լրագրող, որպես սրտացավ անձ, կհասկանայինք և, ինչու չէ, անգամ հարգանքի կարժանանար, բայց ում է պետք կեղծ, հորինված «հերոսական մարտական անցյալը». ինչ է տալիս դա ինքնակոչին, և ինչու է ստվեր գցում ազատամարտիկի անբասիր անվան վրա:

Հարց է առաջանում, թե որն է իրական նպատակը: Ամեն գնով փնովել իշխանավորների՞ն: Ինքնահաստատում և հերոսացու՞մ: Միգուցե սրտացավությու՞ն: Բայց բացի ճառ ասելուց ի՞նչ է արել ազատամարտիկների համար: Իսկ գուցե ինչ որ մեկի հանձնարարությու՞նն է կատարում: Բայց դա առնվազն սրիկայություն է հենց «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» հանդեպ:

Եթե մի քիչ բարոյականություն ունես, Սուրեն Սարգսյան, ճղճիմ անձնական նպատակներին հասնելու համար մի շահարկի մարտի 1-ը, մի քաղաքականացրու ազատամարտիկների խնդիրները, հանգիստ թող զոհերի հոգիները, եկեղեցի գնա, խոնարհվի Աստծուն և խնկարկի զոհերի հիշատակը: Մարտի 1-ին այդպես են վարվելու իրական ազատամարտիկները:

ԱՐՄԵՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ, ազատամարտիկ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված