Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը կանցկացվի ԱԳ նախարարների մակարդակով
Աշխարհ
Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «հաջորդ շաբաթ կանցկացվի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով»: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ապրիլի 8-ին նրա ունեցած հեռախոսազրույցի արդյունքները:
«ԵՄ-ն աջակցում է իրադրության կայունացման նպատակով Ուկրաինայի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին: Գերագույն ներկայացուցիչը շարունակում է Ուկրաինայի իրադրության ապաէսկալացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Այդ համատեքստում նա հաջորդ շաբաթ հանդիպում կունենա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ»,- հայտարարել է Էշթոնը: Այդ հանդիպման ստույգ ամսաթիվն առայժմ չի նշվում:
«Ուկրաինայի իրադրությանը գնահատական կտրվի նաև Եվրամիության 28 երկրի ԱԳ նախարարների ապրիլի 14-ի հանդիպմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նաև «մտահոգություն է հայտնվում» Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի մարզերում իրադրության սրվելու կապակցությամբ, որտեղ շարունակվում են բողոքի ակցիաները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու