Ամերիկյան Curiosity մարսագնացն առեղծվածային վառ լուսարձակում է գրանցել Մարսի մակերևույթին
Աշխարհ
Ամերիկյան Curiosity մարսագնացն առեղծվածային վառ լուսարձակում է գրանցել Մարսի մակերևույթին: Ինչպես տեղեկացնում է Houston Chronicle թերթը և տեղական այլ լրատվամիջոցներ վերատպել են այն մի շարք նկարահանումները, որոնք այդ ապարատն արել է ապրիլի 3-ին և հաղորդել Երկիր, իսկ այժմ հայտնվել են Համացանցում:
Լուսանկարներում երևում է վառ լույսի ուղղահայաց շերտ, որն ասես դուրս է հորդել Մարսի ընդերքից և թվում է, թե արհեստական է: Ամերիկացի ուֆոլոգ Սքոթ Ուորինգը, որն այս լուսանկարներն առաջինն է զետեղել իր UFO Sightings Daily ցանցային հրատարակությունում, այն ենթադրությունն է հայտնել, թե դա կարող է լինել Մարսի վրա բանական կյանքի առկայության հաստատում: Սակայն պաշտոնական գիտությունն առայժմ թերահավատորեն է տրամադրված:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու