Վրացական հետախուզական գումարտակ է տեղակայվել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում
Աշխարհ
Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային առաքելության շրջանակներում Վրաստանի զինուժերի հետախուզական գումարտակ է տեղակայվել այդ երկրի Ղանդահարի նահանգում: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությանը, հաջորդ վեց ամսում Ղանդահարի նահանգում վրացի զինվորականները կծառայեն ամերիկյան ռազմաօդային ուժերի բազայի զորակազմում:
Մինչև այս տարվա փետրվարը 750 վրացի զինվորականներ տեղաբաշխված էին Գիլմենդի նահանգում, որտեղ կմնա վրացական ևս մեկ գումարտակ:
Ինչպես նշում է Cicil.ge-ն, սա առաջին դեպքն է, երբ վրացական խոշոր զորախումբ է տեղակայվում Ղանդահարում: Վրացական զորակազմն ISAF-ի ուժերի կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2009 թվականի օգոստոսից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)