ԱԳՆ-ի կազմակերպած ցուցահանդես-վաճառքի հասույթի որոշ մասը կտրամադրվի կարիքավոր սիրիահայերին
Աշխարհ
Երևանի քաղաքապետարանում Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բարեգործական ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ: Միջոցառումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից:
Ցուցահանդես-վաճառքին իրենց տաղավարներով մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև մի շարք հայ արտադրողներ և գեղարվեստի վարպետներ:
Ցուցահանդես-վաճառքից գոյացած հիմնական հասույթը կնվիրաբերվի Երևանի Ներքին Չարբախի թիվ 130 և Նոր Արեշի թիվ 71 մանկապարտեզների վերանորոգմանը, իսկ հասույթի մի մասը՝ կտրամադրվի կարիքավոր սիրիահայերին:
Միջոցառումը կկայանա ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-19:00-ը, Երևանի քաղաքապետարանի նախասրահում (հասցեն՝ Արգիշտի փ. 1): Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 11:30-ին, իսկ ժամը 18:00-ին խաղարկության արդյունքում կհանձնվեն մի շարք մրցանակներ: Մուտքը հրավիրատոմսերով է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու