Թուրքիայի Վաքըֆ գյուղում տեղավորված սիրիահայերին օգնություն է տրամադրվել
Աշխարհ
Թուրքիայի Հաթայ (Անտիոք) նահանգի հայաբնակ Վաքըֆ գյուղում տեղավորված սիրիահայերին, ովքեր այդտեղ են բերվել Քեսաբից, տեղական իշխանությունները մարդասիրական օգնություն են տրամադրել: Այս մասին հայտնում է թուրքական timeturk.com լրատվական կայքը:
Նահանգի Օգնության միությունը սիրիահայերին անկողին, ծածկոցներ և սնունդ է հատկացրել:
«Մենք այցելեցինք Վաքըֆլըի հայկական եկեղեցի և Սիրիայից եկած հայերին անհրաժեշտ պարագաներ տարանք: Այնտեղ հանդիպեցինք Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունի, հայ համայնքի ղեկավար Ջեմ Չափարի և Սիրիայից եկած հայերի հետ: Մեր օգնությունը նրանք սիրով ընդունեցին», -ասված է Հաթայի նահանգի Օգնության միության տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայի միակ հայկական Վաքըֆ գյուղում (պատմական Կիլիկիայի հարավարևելյան հատված) տեղավորվել են Քեսաբից եկած 25 հայեր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու